15.02.2024|
07:17
Առաջ մեր շքամուտքերում էլ՝ ուրիշ երկրների նման, հենց ներս էիր մտնում, պատին երկար շարքերով փոստարկղեր էին՝ բոլոր բնակարանների համարներով։ Հետո դրանք սկսեցին կամաց-կամաց անհետանալ՝ տրամվայի գծերի հե՞տ, թե՞ դրանցից հետո, չեմ հիշում, բայց, հավանաբար, նույն տեղը գնացին՝ ձուլվեցին ու լցվեցին ճարպիկ գործարարների պողպատյա գրպանները։